Անչելոտտին յուրահատուկ ռեկորդ է սահմանել
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին առաջին մարզիչն է, ով 7 թիմ է գլխավորել Չեմպիոնների լիգայում։
«Ռոստովի» հետ «D» առաջին տուրի հանդիպումը Կառլոյի համար առաջինն էր Չեմպիոնների լիգայում՝ «Բավարիայի» ղեկին։ Մյունխենյան թիմը 7-րդն է, որն իտալացին գլխավորել է իր ավելի քան քսանամյա մարզչական գործունեության ընթացքում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Ավելի վաղ 57-ամյա մասնագետը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում ղեկավարել է «Պարմայի», «Միլանի», «Յուվենթուսի», «Չելսիի», «Ռեալի» ու ՊՍԺ-ի խաղը։
Գործող և կարիերան ավարտած մասնագետներից ոչ մեկին չի հաջողվել հասնել նման նվաճման։
Ավելացնենք, որ Անչելոտտին երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ՝ «Միլանում», մեկ անգամ՝ «Ռեալում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա