Դիեգո Սիմեոնե. «Ափսոս, որ ևս մեկ անգամ չգրավեցինք ՊՍՎ-ի դարպասը»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի արտագնա խաղում ՊՍՎ-ի նկատմամբ 1։0 հաշվով տոնած հաղթանակը։
«Ծանր խաղ էր։ Մենք գիտեինք, որ ՊՍՎ-ն շատ լավ թիմ է, և մրցակիցը խաղաց այնպես, ինչպես անցած տարի՝ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում։ Գոլ խփեցինք և ընդմիջումից հետո սկսեցինք գործել հակագրոհների մարտավարությամբ, բայց չկարողացանք ավելի արագ վճռել հանդիպման ելքը։ 3 միավոր վաստակեցինք, և գլխավորը դա է։ Ինձ դուր եկավ թիմի նվիրվածությունը, հատկապես՝ երկրորդ խաղակեսում։
Այս մրցաշրջանում արդեն 3 արտագնա հանդիպում ենք անցկացրել և գոհ ենք։ Ափսոս, որ չկարողացանք հակագրոհների միջոցով ևս մեկ գոլ խփել։ Շատ առումներով դեռ պետք է ավելացնենք»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա