Զիդան. «Մենք, իրոք, Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկն ենք, բայց դա ոչինչ չի նշանակում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր մտքերով։
«Շատ ակումբներ են ուզում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մենք, իրոք, ֆավորիտներից մեկն ենք, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում,- Զիդանի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Այս մրցաշարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հենց սկզբից շատ աշխատել ու բարձրակարգ խաղ ցուցադրել։ Մենք լիարժեք պատրաստ ենք ու բարդ հանդիպում ենք ակնկալում։ «Սպորտինգը» լավ թիմ է, որը կարողանում է ֆուտբոլ խաղալ։ Մրցակիցը չի նստի պաշտպանությունում։
Երջանիկ ենք, որ կրկին խաղում ենք Չեմպիոնների լիգայում, հասկանում ենք այս մրցաշարի կարևորությունը։ Ֆուտբոլիստները պատրաստ են խաղին։ Դեռ շարքում չեն միայն Կոենտրաուն ու Կեյլոր Նավասը, նրանց ավելի շատ ժամանակ է պետք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա