Իվան Դանիլյանց. «Ռուսաստանում ոչ ոք այնքան արագ չի խաղում, որքան «Բավարիան»
«Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից ստացած տպավորություններով։
«Այսօր ծանր խաղ ստացվեց։ Տղաներն իսկական փորձության ենթարկվեցին։ Մրցակիցը, իրոք, շատ արագ էր գործում, Ռուսաստանում ոչ ոք այդքան արագ չի խաղում։
Բաց թողնելով գոլեր՝ իմ ֆուտբոլիստները չկոտրվեցին ու շարունակում էին խաղալ։ Երրորդ ու հինգերորդ գոլերը «Բավարիան» խփեց հակագրոհների արդյունքում։ Մեր տղաներն ուզում էին ցուցադրել, որ կարողանում են խաղալ հարձակման գծում»,- Դանիլյանցի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա