Լուիս Էնրիկե. «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման մասին, որում նրա թիմը հաղթել է 7։0 հաշվով։
«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, որովհետև խաղում է ամենուր և լավագույնը կլինի ցանկացած դիրքում։ Նա խաղադաշտում բացարձակ ազատություն ունի։ Իմ կողմից հիմարություն կլիներ չօգտագործել ֆուտբոլիստի որակները, ով կարողանում է խաղընկերոջը ճշգրիտ փոխանցում կատարել 40 մետր հեռավորությունից։
Իմ ֆուտբոլիստները հաճույք ստացան խաղադաշտում, իսկ երկրպագուները՝ տրիբունաներում։ Գերազանց երեկո էր։
Վստահ էինք, որ խաղը կավարտվի Սուարեսի գոլով։ Նա վստահության անսահման վարկ ունի և երկու հիանալի գոլ խփեց։
Ինյեստան յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Ֆիզիկական ականավոր տվյալներ չունի, սակայն վարպետության ու ինտելեկտի շնորհիվ մեկ աստիճանով բարձր է մյուսներից։
«Սելթիկը» միայն մեկ անգամ ներխուժեց մեր տուգանային հրապարակ և 11 մետրանոց հարված վաստակեց։ Նման խաղերում պետք է առավել զգոն լինել»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա