Միշա Ալոյան. «Լեբզյակի հետ լավ չվարվեցին»
Օլիմպիական երկու խաղի մրցանակակիր, Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը կարծիք է հայտնել, որ Ալեքսանդր Լեբզյակը պետք է շարունակի աշխատանքն ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Սեպտեմբերի 8-ին կայացել է ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում որոշվել է չերկարաձգել պայմանագիրը Լեբզյակի հետ։ Ինքը՝ մասնագետը, համաձայն չէ այդ որոշման հետ, քանզի կարծում է, որ որակյալ է կատարել իր աշխատանքը և պատճառ չի տեսնում, որ պայմանագիրը չերկարաձգվի իր հետ։ Ավելին՝ մարզիչը պլանավորում է բռնցքամարտի առաջիկա նիստում բողոքարկել այդ որոշումը։ Հատկանշական է, որ կազմակերպությունն ազգային թիմի ելույթներն Օլիմպիական խաղերում բավարար է գնահատել։ Հիշեցնենք, որ ռուս բռնցքամարտիկները Ռիո դե Ժանեյրոյում նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
«Ալեքսանդր Բորիսովիչը հրաշալի մասնագետ է,- Միշա Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա վաստակավոր բռնցքամարտիկ է և որակավորում ունեցող մարզիչ, ով հիանալի է հասկանում բռնցքամարտը։ Մարզումների ժամանակ ազատություն է տվել ինձ, չի խանգարել, որ պարապմունքներին անձնական մարզիչով ներկայանամ, ինչի համար երախտապարտ եմ նրան։ Ես կուզեի, որ նա մնա հավաքականի ղեկին։ Ինչ վերաբերում է նրա հեռացմանը, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում ֆեդերացիայի ներսում։ Մարզիկները պարտավոր են դուրս գալ ռինգ և արդյունք ապահովել։ Մենք չէ, որ պետք է որոշենք, թե ով է լինելու մարզիչը։ Նման հարցերով մեզ հետ չեն խորհրդակցում։ Միայն կասեմ, որ Ալեքսանդր Բորիսովիչի հետ պայմանագիրը երկարաձգել-չերկարաձգելու մասին որոշումը պետք է կայացվեր նրա ներկայությամբ։ Պետք է հավաքվեին, քննարկեին ու միասնական որոշման հանգեին։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել, լեգիտիմ չէ։ Եվ այնքան էլ գեղեցիկ չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա