Չեմպիոնների լիգա, «A» խումբ, 1-ին տուր
Ֆավորիտներ համարվող ՊՍԺ-ն ու «Արսենալը» խմբային փուլն սկսեցին առերես խաղով։ Եվ հենց «Պարկ դե Պրենսում» խփվեց մրցաշարի այս փուլի առաջին գոլը։ Ունայ Էմերիի թիմը բավական հեշտ գոլ արարեց. Սերժ Օրյեն եզրից գնդակը կախեց տուգանային հրապարակի վրա, իսկ Էդինսոն Կավանին հաղթեց «օդային մարտում»։ Անհաջող մեկնարկից ցնցված «զինագործներն» այնքան էլ արագ չվերագտան իրենց։ Դաշտի տերերն ավելի լավ էին վերահսկում գնդակը, ավելի հաճախ էին հարվածում դարպասին և ավելի մոտ էին երկրորդ գոլը խփելուն, քան «Արսենալը»՝ պատասխան գնդակին։
Չէինք ասի, որ ընդմիջումից հետո «Արսենալը» բեկեց հանդիպման ընթացքը։ ՊՍԺ-ն վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում, սակայն փարիզցիներն այնքան էլ լավ չէին գործում գրոհների եզրափակիչ փուլում։ Նույն Կավանիի համար գոլային բազմաթիվ պահերի չիրացումը սովորություն է դառնում։ Ի վերջո, հյուրերը դրա համար պատժեցին դաշտի տերերին։ Ալեքսիս Սանչեսը գրավեց դարպասը այն բանից հետո, երբ դարպասապահը հետ մղեց գնդակը։ Փոխհատուցված ժամանակում Մարկո Վերատտին ու Օլիվյե Ժիրուն հեռացվեցին խաղադաշտից։
«Բազել»-«Լուդոգորեց» խաղում նույնպես արդյունավետ ոչ-ոքի արձանագրվեց։ Շվեյցարացիների հնարավորություններն ավելի գերադասելի էին թվում, սակայն բուլղարական թիմն առաջին խաղակեսի վերջում օգտագործեց իր երկու հարվածից մեկը։ Գործեց բրազիլական Կաֆու-Մարսելինյո հնչեղ կապը։ Մինչև 80-րդ րոպեն, երբ Ռենատո Շտեֆենը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, «Բազելը» «գլխով պատին էր հարվածում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա