Վինուս Ուիլյամս. «Հիասթափված եմ, որ իմ բժշկական տվյալները հայտնվել են հաքերների ձեռքին»
Ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը հիասթափված է այն բանից, որ հաքերային գրոհի արդյունքում հայտնի է դարձել, որ իրեն թույլատրվել է արգելված խթանիչներ օգտագործել։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ չի խախտել հակադոպինգային կանոններն ու սահմանափակումները։ Մարզուհու հայտարարությունը մեջբերել է sport-express.ru-ն։
«Հիասթափված եմ, որ իմ բժշկական տվյալները հայտնվել են հաքերների ձեռքին ու հրապարակվել են առանց իմ թույլտվության։ Ես պահպանել եմ թենիսում հաստատված հակադոպինգային կանոնները, երբ հարցրել եմ ու թույլտվություն ստացել՝ թերապևտիկ նպատակներով բացառության կարգով օգտագործելու այս կամ այն դեղամիջոցը։ Դրա համար անհրաժեշտ էր խիստ ստուգման ենթարկվել»,- նշված է թենիսիստուհու հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա