Կառլեն Մկրտչյանը շարք կվերադառնա մեկ շաբաթից
Մախաչկալայի «Անժին» շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Ուրալի» հետ հանդիպմանը:
Թիմը հերթական մարզումն է անցկացրել, որին, սակայն, չի մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Մկրտչյանը վնասվածք ունի, որը ստացել էր ընտրանու մարզումներից մեկի ժամանակ: Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է շարք վերադառնալ առնվազն մեկ շաբաթից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա