Բժշկական հաստատություններին հատկացվել են հակաուռուցքային դեղեր. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր`
Կելեքս (լիոֆիլացված դոքսոռուբիցին հ-քլ) ն/ե 50մգ/25մլ
Էտոպոզիդ ն/ե 20մգ/մլ 25մլ
Մեթոտրեքսատ ն/ե 25մգ/մլ 10մլ
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
«Վ.Ա.Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ,
ԵՊԲՀ Մուրացանի համալսարանական հիվանդանոցին,
Շիրակի մարզ,
Լոռու մարզ,
«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ: