Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է իր կարգավիճակից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնել Հոլանդիա և չի մասնակցի «Ֆեյենորդի» հետ կայանալիք դիմակայությանը:
«Manchester evening news»-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր կարգավիճակից և, հատկապես, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի տակտիկայից, ով ասպարեզ է դուրս բերում երեք հարձակվողի:
Բացի այդ, Մխիթարյանը խաղադաշտում չունի հստակ դերակատարում և չի ստանում խաղաժամանակ` հիմնականում մասնակցելով հանդիպումների կամ առաջին խաղակեսերին կամ մտնելով փոխարինման:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մանկունյանցիների շարքերն է տեղափոխվել այս ամառ` Դորտմունդի «Բորուսիայից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա