Ալեքսանդր Չեֆերինն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում
Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսը: Կոնգրեսի ընթացքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՈՒԵՖԱ-ի նախագահ ընտրվեց սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը, ով ստացավ 42 ձայն: Նրա մրցակից հոլանդացի Միքայել վան Պրաագը հավաքեց 13 ձայն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Չեֆերինը դարձավ ՈՒԵՖԱ-ի հիմնադրման օրվանից (1954 թ.) կազմակերպության 7-րդ նախագահը՝ Էբբե Շվարցից (Դանիա), Գուստավ Վիդերկերից (Շվեյցարիա), Արտեմիո Ֆրանկիից (Իտալիա), Ժակ Ժորժից (Ֆրանսիա), Լեննարտ Յոհանսոնից (Շվեդիա) և Միշել Պլատինիից (Ֆրանսիա) հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈՒԵՖԱ-ի նախագահական ընտրություններում սատարելու է Ալեքսանդր Չեֆերինին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա