Ախթալայում ՀՀԿ-ն առաջադրել է գործող համայնքապետին
Հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում համայնքապետի ընտրություններում այս պահին գրանցված երեք թեկնածու կա: Գործող քաղաքապետի՝ Հայկազ Խաչիկյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:ՀԱԿ-ից ինքնաառաջադրվել է Սասուն Վարդումյանը: Անկուսակցական Սուրեն Թամազյանը ևս ինքնաառաջադրվել է:
Հիշեցնենք, որ Հ. Խաչիկյանն Ախթալան ղեկավարում է 2008 թվականից: Նա Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է:
Նախընտրական քարոզչությունն այս համայնքում մեկնարկել է երեկ և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 22-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան