Արծվիկ Մինասյան. Առաջարկում ենք հանել պարտադիր պահանջը
Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը: Ըստ նրա, նախագծի ընդունումը թույլ կտա թեթևացնել բեռը փոքր սուբյեկտների համար, առհասարակ բոլոր սուբյեկտների համար բացում է ճանապարհն արտահանման և ներմուծման ժամանակ ազատորեն օգտվելու ինքնահայտարարագրման մեխանիզմից:
Ըստ նա ներկայացման՝ փոփոխություններից մեկը վերաբերում է բրոկերային ծառայություններից օգտվելու պարտադիր պահանջը հանելուն:
««Մաքսային կարգավորման մասին» օրենքի շրջանակում ապրանքների ներմուծման, արտահանման ժամանակ տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինում դիմել մաքսային միջնորդի ծառայությունից օգտվելուն, այլ կերպ ասած՝ բրոկերային ծառայությունից օգտվելուն, ինչն առաջացնում է մի շարք դժվարություններ թե ուշացումների, թե նաև լրացուցիչ ֆինանսական բեռնվածության տեսակետից, համարվում է բեռ տնտեսվարող սուբյեկտների համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ա. Մինասյանի խոսքով, նախագծով առաջարկում են հանել պարտադիր պահանջը, թույլատրել, որպեսզի կազմակերպությունները, անձիք իրենք ընտրեն ինքնահայտարարագրման տարբերակը կամ օգտվել բրոկերային ծառայությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին