Ա.Սահակյան. Քննարկում է «Դվին» հյուրանոցային համալիրի նոր ներկայացրած ծրագիրը
Լայնածավալ ծրագիր է ներկայացնում «Դվին» հյուրանոցային համալիրը: Այն ներդրումների չափը, որը որ պարտավորվել էր ընկերությունը, չբավականացրեց ամբողջությամբ ավարտել ծրագիրը, քանի որ նախագծերն ավելացան,- Ազգային ժողովում պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ.-ի ծրագրի կատարման 2015թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ի՞նչ է կատարվում «Դվին» հյուրանոցում:
Ա.Սահակյանը տեղեկացրեց, որ արդեն երկար ժամանակ է կառավարությունում քննարկում է «Դվին» հյուրանոցային համալիրի նոր ներկայացրած ծրագիրը, որն իր մեջ ներառում է մի քանի փուլեր: Ըստ նրա, տարբեր գերատեսչություններ համատեղ քննարկում են ծրագիրը:
«Երբ կառավարությունը հավանության կարժանացնի նոր ծրագիրը, նորից աշխատանքներն ակտիվ կսկսվեն: Մեր վերահսկողության տակ է, անհոգ եղեք: Ինչպես ասել ենք, որ աշխատանքներն ավարտվելու են, ավարտվելու են անպայման»,- ասաց Ա.Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան