Դի Կանիոն հեռացվել է «Sky Sport Italia»-ից
Անցյալում իտալացի հայտնի ֆուտբոլիստ Պաոլո դի Կանիոն զրկվել է փորձագետի աշխատանքից իտալական «Sky Sport Italia» հեռուստաընկերությունում։ «Լացիոյի», «Յուվենթուսի», «Նապոլիի», «Միլանի» ու «Վեստ Հեմի» նախկին հարձակվողը դեռ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում չէր թաքցնում, որ ֆաշիստական հայացքներ ունի՝ իրեն դասելով տարբեր տեսակի «ձախ» խմբավորումների շարքին։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Դի Կանիոն նաև չի թաքցրել, որ հիացած է ֆաշիզմի հիմնադիր իտալացի քաղաքական ու պետական գործիչ Բենիտո Մուսոլինիով։ «Ես ֆաշիստ եմ, այլ ոչ թե ազգայնական» արտահայտությունը սովորական էր նախկին ֆուտբոլիստի համար։
Մասնավորապես՝ Դի Կանիոն մեկ անգամ չէ խփած գոլերը նշել ֆաշիստական հրավառությամբ։
«Sky Sport Italia»-ի հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Դի Կանիոյի աջ թևին նկատվել է գրություն՝ DUX, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է առաջնորդ։ Դա այն կոչումն է, որը կրում էր Մուսոլինին։
Հենց դա էլ պատճառ դարձավ, որ 48-ամյա դի Կանիոն հեռացվի աշխատանքից։
Հեռուստաալիքի նման սանկցիան, սակայն, փոքր-ինչ անհասկանալի է, քանզի նախկին ֆուտբոլիստը երբեք չի թաքցրել իր քաղաքական հայացքները, իսկ այն ժամանակ, երբ աշխատանքի էր ընդունվում, «Sky Sport Italia»-ի ղեկավարները, անշուշտ, գիտեին այդ մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա