Կայտ. «ՄՅու»-ն հսկայական ճնշման տակ է»
Հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Դիրկ Կայտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից իր ակնկալիքների մասին։ Հիշեցնենք, որ այդ խաղը կկայանա այսօր, Ռոտերդամում։
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական ճնշման տակ է, որովհետև յուրաքանչյուրն ուզում է, որ այդ թիմը հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայում,- «Ֆեյենորդի» 36-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Նրանք հաղթողի կոչման հավակնորդ են։
Ռունին չի խաղալո՞ւ մեր դեմ։ Ըստ իս՝ դա վատ նորություն է մեզ համար, որովհետև ուզում ենք դիմակայել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա