«Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք». Կարեն Կարապետյան
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:
Հարցը ներկայացնում էր ՀՀ մշակույթի նախարարի պաշոտնակատար Հասմիկ Պողոսյանը, ով շատ երկար, մանրամասն զեկուցեց: Մասնավորապես, տիկին Պողոսյանն ասաց, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությունը նպատակաուղղված է ապահովելու պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բնագավառի իրավական կարգավորման կատարելագործումը, պետական կառավարման և հանրային արդի պահանջմունքները, ինչպես նաև բնագավառի բարեփոխումները պետական քաղաքականության իրականացման գործընթացում:
Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բարեփոխումները պայմանավորված են նաև բնագավառում առկա մարտահրավերներով, ինչպես նաև հասարակական հարաբերությունների զարգացման հանգամանքներով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե արդյոք նրա թվարկած ընթացակարգերը մինչ այդ գոյություն չունեին, ինչին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ունեին. «Բայց քանի որ օրենքի ընդունումից հետո մի քաղաքացիական և օրենսդրական մի շարք ակտերով կարգավորել են այդ գործընթացները՝ առաջին հերթին հակասություններ են առաջացել, ինչպես նաև նոր պահանջներ են առաջ եկել և հուշարձանների ոլորտը դարձել է մի քիչ մի այլ բան...»:
Վարչապետը ընդհատեց Հասմիկ Պողոսյանին մեկ անգամ կրկնելով. «Տիկին Պողոսյան, ներողություն ընդհատելու համար, բայց ընթացակարգ կա՞ր»: Հ.Պողոսյանը պատասխանեց. «Իհարկե», որին հետևեց Կարեն Կարապետյանի արձագանքը. «Այդ դեպքում ինչո՞ւ ենք նույն ընթացակարգը ընդունում: Այսինքն՝ մենք ակտուալիզացիա ենք անո՞ւմ: Այս նյութը կարդալուց այնպիսի տպավորություն է, որ այդ նորմատիվ դաշտը չկար և նոր ենք ստեղծում»:
Այնուհետև վարչապետը դիմելով նիստի մասնակիցներին՝ ասաց. «Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք, եթե հնարավոր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան