«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իջեցնում է ՄՌՏ հետազոտության գները
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու մատչելի և որակյալ բուժօգնություն, հերթական քայլն է կատարում քաղաքացիներին ընդառաջ:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնում են, որ այսուհետ 1,5 Տ հզորությամբ նորագույն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների գինը սահմանվում է 50 հազար դրամ՝ նախկին 80 հազարի դիմաց, իսկ 0,35 Տ հզորությամբ տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների համար քաղաքացիները կվճարեն 35 հազար դրամ՝ նախկին 60 հազարի փոխարեն:
Հարակից հրապարակումներ`
- Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ. Արմեն Մուրադյան
- «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը ևս նվազեցնում է սրտի ստենտավորման գները
- Այլ հիվանդանոցներ ևս առաջիկայում կհայտարարեն սրտի ստենտավորման գները նվազեցնելու մասին. «Ժողովուրդ»
- «Աստղիկ» ԲԿ տնօրեն. Գների կրկնակի նվազումը չի ազդելու սրտի ստենդավորման որակի վրա. ՉԻ
- Հայաստանում սրտի ստենտավորման արժեքը նվազում է
- Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է ևս մեկ բժշկական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում