Ինչպես էր Մեսսին 16 տարեկանում «սպանում» «Բարսելոնի» աստղերին
«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին պատմել է այն մասին, թե ինչպիսի ֆուտբոլիստ է եղել Լիոնել Մեսսին 16 տարեկանում։
Եթե մտածենք Լիոնել Մեսսիի հետ կապված առաջին հիշողության մասին, տպավորություն կստեղծվի, որ արդեն այն ժամանակ նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ էր։ Իր կարիերայի հենց սկզբից Լեոն խաղադաշտում անհավանական բաներ էր կատարում։ Միանգամայն հնարավոր է, որ Մեսսին արդեն իր ծնունդից հետո աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր, բայց դա, իհարկե, դեռ պետք է ստուգել։ Եվ հենց այդ նպատակով լրագրողները որոշել են դիմել «Բարսելոնում» արգենտինացու թիմակիցներից մեկին՝ Լյուդովիկ Ժյուլիին՝ պարզելու համար, թե արդյոք Մեսսին 16 տարեկանում համաշխարհային մակարդակին խաղացո՞ղ էր։
«Մեսսին ընդամենը 16 տարեկան էր, բայց մարզումների ժամանակ ոչնչացնում էր բոլորիս։ Թիմակիցները հարվածում էին նրա ոտքերին ու ոչ միայն, որպեսզի պատանյակի կողմից ծաղրի չենթարկվեն, սակայն Լեոն ոչինչ չէր ասում։ Պարզապես բարձրանում էր ու շարունակում խաղալ։
Յուրաքանչյուր գործողություն, որը նա կատարում էր, վտանգավոր էր։ Դա անհավանական էր։ Նա կարող էր խաբս տալ 4 ֆուտբոլիստի ու գոլ խփել։ Նույնիսկ թիմի հիմնական պաշտպաններն էին սկսում նյարդայնանալ։ Նրանք Լեոյի դեմ սկսեցին կոշտ խաղալ, բայց նրա համար միևնույն էր։ Մեսսին այլմոլորակային էր և «սպանում» էր մեզ»,- Ժյուլի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա