Միշա Ալոյանը ձախողել է դոպինգ-թեսթը
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտնվել է այն մարզիկների ցուցակում, ովքեր ձախողել են դոպինգ-թեսթը «Օլիմպիադա-2016»-ում։ Հիշեցնենք, որ նա արծաթե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Այն մասին, որ նրա դոպինգ-թեսթը դրական արդյունք է տվել, պարզ է դարձել այն փաստաթղթերից, որոնք հրապարակել է «Fancy Bears» հաքերային խումբը՝ կոտրելով Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության տվյալների բազան։
Պարզվել է՝ խաղային վերջին օրը դոպինգ-թեսթ հանձնած Ալոյանի օրգանիզմում տուամինոհեպտան կա, որը խթանիչ է համարվում։
Հրապարակված փաստաթղթերից հետևում է, որ դրական արդյունք է տվել նաև 3 մետր տրամպլինից սինխրոն լողի օլիմպիական փոխչեմպիոն, ամերիկացի Սեմ Դորմանի դոպինգ-թեսթը։ Նրա արյան մեջ ամֆետամին է հայտնաբերվել։ Պետք է նշել, որ նա արգելված խթանիչ օգտագործելու թույլտվություն է ունեցել բժիշկների կողմից՝ բժշկական կուրս անցնելու համար։
Ավելի վաղ «Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ WADA-ն տարբեր տարիների Վիլյուս և Սերենա Ուիլյամս քույրերին, ինչպես նաև օլիմպիական քառակի չեմպիոն, մարմնամարզուհի Սիմոնե Բայլսին թույլատրել է թերապևտիկ նպատակներով արգելված խթանիչներ օգտագործել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա