Միշա Ալոյանը հերքել է արգելված խթանիչ օգտագործելու մեղադրանքը
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտնվել է «Fancy Bear» խմբի կողմից հրապարակված այն մարզիկների ցուցակում, ովքեր արգելված խթանիչ են օգտագործել։ Ալոյանն արդեն հերքել է մեղադրանքը, որ խախտել է հակադոպինգային կանոնները։
«Ինչպե՞ս կարելի է ինչ-որ խթանիչ օգտագործել՝ գտնվելով ամենօրյա ուշադիր հսկողության տակ։ Դա անելն անիմաստ է։ Ես երբեք որևէ արգելված դեղամիջոց չեմ ընդունել։ Դա կյանքում ինձ համար սկզբունք է»,- նշել է Ալոյանը։
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, Նովոսիբիրսկի մարզական բարձրագույն վարպետության կենտրոնը, որտեղ մարզվում է Միշան, հանդես է եկել հայտարարությամբ, որ մարզիկը խթանիչ չի օգտագործել։ Կենտրոնի աշխատակիցը նշել է, որ այն խթանիչը, որը, իբր, հայտնաբերվել է Միշա Ալոյանի օրգանիզմում, առկա է մրսածության դեմ ցանկացած դեղի մեջ։ Բայց Ռիո դե Ժանեյրոյում կայացած Խաղերի ընթացքում նա նույնիսկ նման դեղ չի օգտագործել։
Իր հերթին՝ բռնցքամարտիկի մարզիչ Էդուարդ Կրիվցովը նշել է, որ տուամինոհեպտանը, որը հայտնաբերվել է մարզիկի օրգանիզմում, մտնում է «Ռինոֆլուիմուցիլ» սփրեյի կազմի մեջ։
«Մրսածության դեպքում թույլատրվում է այն օգտագործել մարզումային գործընթացում, ինչը և արվել է։ Մրցումների ժամանակ ոչ ոք նման դեղ չի ընդունել։ Հիմա ոչ ոք ոչինչ չի հերքում։ Այդ պրեպարատը որևէ արդյունք չի տալիս»,- ասել է Կրավցովը։
Ավելի վաղ «Fance Bear» հաքերային խումբը հրապարակել է 8 երկիր ներկայացնող 25 մարզիկների ցուցակ, որոնց դոպինգ-թեսթերը դրական արդյունք են տվել։ Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը հաստատել է այդ տվյալների իսկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա