Նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում նաև նորանշանակ վարչապետից
Նաիրիտի վերագործարկման պահանջով կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում գործարանի նախկին աշխատակիցները: Կառավարության ղեկավարի փոփոխությունը նրանց մոտ մտահոգություններ ու հարցեր է առաջացրել: Գործարանի վերագործարկման համար ներդրող էր գտնվել, պետք է գար Հայաստան:
Ազգային Ժողովում վարչապետի՝ «Նաիրիտ»-ի մասին խոսքը դեռ հույսեր չի առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ: Նրանց եկել են եզրակացության, որ Կարեն Կարապեյանը դեռ չի ուսումնասիրել խնդիրը:
«Մեզ համար կարևոր չի, վարչապետը ով կլինի, մեզ համար կարևորը դրական որոշման գալն է, արդեն պայմանավորվածություն կար, պետք է նորմալ շարունակել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Աշխատակիցները հույսները չեն կորցնում, մեկ անգամ ևս հիշեցնում են. «Առանց Նաիրիտի մեր տնտեսությունը կսնանկանա: Եթե գործարանն աշխատեր, մենք այս վիճակում չէին լինի, կաուչուկը մեծ պահանջարկ ունի դրսի շուկայում»:
Նրանք համոզված են, եթե լինի վերագործարկման ցանկություն, ապա խնդիրները լուծելի են, իսկ եթե ցանկություն չկա, ապա պատճառներ միշտ էլ կարելի է գտնել:
Հարակից հրապարակումներ`
- Իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ-գրիչով խոսենք. Կարեն Կարապետյանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին
- «Նաիրիտ»-ի վերագործարկման համար ներդրող կա. նախկին տնօրեն
- Մինչև տարեվերջ բավականին լուրջ ներդրումներ են արվելու «Նաիրիտ» գործարանում. «Իրատես»
- Ռուսական կողմը «Նաիրիտի» վերագործարկման խոստումներ է տալիս. «Հրապարակ»
- «Նաիրիտ»-ը վերագործարկելը ոչ մեկին չի հետաքրքրում. Նախարար Յոլյան
- Կարեն Կարապետյան. ««Նաիրիրտ»-ի աշխատակիցների նկատմամբ անմարդկային է նման վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան