Աղավնաձորցիները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի. Ն.Զոհրաբյան
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լարված իրավիճակ է, վաղվանից աղավնաձորցիները փակելու են մայրուղին, երեխաներին չեն ուղարկելու դպրոց և մանկապարտեզ, մեկ տարի առաջ մթերած խաղողի գումարը չեն կարողանում ստանալ,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանը:
«Սարսափելի լարված իրավիճակ է, պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի»,- ընդգծեց նա՝ նշելով, որ հրավիրում է կառավարության ուշադրությունն այս հարցի վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիները իրենց երեխաներին դպրոց չէին ուղարկել՝ ի նշան բողոքի. դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարները «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին: Աղավնաձոր համայնքին «Վեդի Ալկո» ընկերությունը պարտք է շուրջ 140 միլիոն դրամ: Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ ասել էր, որ աղավնաձորցիների մթերած խաղողի դիմաց վճարումների հարցը առաջիկա 10-15 օրում կլուծվի:
Հարակից հրապարակումներ`
- Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցը առաջիկա 15 օրում կլուծվի. վարչապետ
- Քաղցրաշենցի խաղողագործների մի մասի պարտքը վճարել են
- Քաղցրաշենցիները կառավարության մոտ դարձյալ իրենց գումարներն են պահանջում
- Ութ ամիս առաջ մթերված խաղողի դիմաց խոստացել են վճարել վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները