ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Ղարաբաղյան խնդրով նախատեսված հանդիպման մասին տեղյակ չեմ
Ի՞նչ արդյունքներ են տվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 8-ին կայացած բանակցությունները, չի՞ նախատեսվում ԼՂ խնդրի վերաբերյալ նախարարների մակարադակով հանդիպում: Լրագրողն այսօր ասուլիսում հարցերն ուղղել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, Զախարովան նշել է, որ Լավրովի ու համանախագահների հանդիպման արդյունքների մասին նյութն անմիջապես հրապարակվել է, որտեղ նշված են արդյունքները:
«Քննարկվել են գործընթացն ու կարգավորման հասնելու հնարավորությունները: Ես որևէ տեղեկություն չունեմ, արդյոք առաջիկայում որևէ հանդիպում նախատեսվա՞ծ է: Եթե այն հայտնվի օրակարգում, մենք անպայման ձեզ կտեղեկացնենք»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
- Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններ կանացկացվեն
- Ուորլիք. Մինսկի խումբը փորձում է հնարավորինս արագ կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին