ՄԱԿ-ը հումանիտար օգնություն կհասցնի Հալեպի արևելյան հատվածի բնակչությանը
Սեպտեմբերի 16-ին Միացյալ Ազգերի կազմակերպությունը պատրաստվում է մարդասիրական օգնություն տեղափոխել Հալեպի արևելյան հատվածներ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի օգնական Յան Էգելանը։
«Սեպտեմբերի 16-ին մենք կկարողանանք Հալեպի արևմտյան հատվածներ մարդասիրական օգնություն փոխանցել։ Մինչև շաբաթվա վերջ մենք պատրաստ ենք նաև այլ հատվածներ օգնություն ուղարկել։ Բայց խնդիր կա. Մենք նամակ ենք ուղարկել՝ խնդրելով մեզ հնարավորություն տալ հասնել այդ վայրերը, սակայն մեզ մինչ այժմ չեն պատասխանել», -«РИА Новости»-ի փոխանցմամբ, ասել է Էգելանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ սեպտեմբերի 13-ին Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Ստեփան դե Միստռուրան հայտարարել էր, որ ՄԱԿ-ը նախատեսում է հումանիտար օգնություն տրամադրել հինգ պաշարված բնակավայրերի բնակչությանը, որոնք ծանր վիճակում են՝ Ֆուա, Քեֆրայ, Մադամիե, Մադայ ևԱլ- Զաբադանի, ինչպես նաև Հալեպի արևելյան հատվածներ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ. Սիրիայում կարգավորման հարցերից մեկը քրդերի իրավունքների պաշտպանությունն է
- Սիրիայում հրադադարի ապագան մշուշոտ է. Արաբագետ
- Հալեպում գրոհայինները շուջօրյա կրակում են բնակելի թաղամասերի ուղղությամբ
- Հալեպում 7 խաղաղ բնակիչ է զոհվել
- Հալեպ տանող ճանապարհները բաց են, բայց վտանգավոր. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան