Հիմա հարմա՞ր է ձեզ խորհրդակցությունից հետո քննարկենք. Վարչապետը` Ռոբերտ Նազարյանին
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տվեց, որից մեկը վերաբերում էր գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայմանը:
Նիստի ավարտին վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանինց հետաքրքրվեց, թե ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ առաջարկություններ ներկայացվեն:
Ռոբերտ Նազարյանը հստակ ժամանակ չկարողացավ նշել. «Կխնդրեմ, որ ընդունեք որոշակի սկզբունքներ, միասին փորձենք հասկանալ՝ ի՞նչ ճանապարհով ենք գնում, որից հետո ձեզ ժամկետ կասեմ, քանի որ խնդիրներ կան, որ պետք է մինչև վերջ հասկանանք, որպեսզի սխալ ուղղությամբ չգնանք»:
«Շատ լավ: Հիմա հարմա՞ր է ձեզ խորհրդակցությունից հետո քննարկենք, թե՞ դուք ձեր անձնակազմով պետք է գաք»,- հարցրեց Կարեն Կարապետյանը: Ռոբերտ Նազարյանն էլ ասաց, թե կարող են նաև նիստից հետո կազմակերպել քննարկումը:
Վարչատետը նաև առաջարկեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների պաշտոնակատարների հետ քննարկել այդ հարցը:
Այնուհետև Կարեն Կարապետյանը նիստն ավարտեց՝ նախարարներին մաղթելով բարի տրամադրություն. «Շնորհակալություն, ձեզ բարի տրամադրություն»:
Հարակից հրապարակումներ`
- «Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք». Կարեն Կարապետյան
- Նորանշանակ վարչապետի առաջին հանձնարարականները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին