Հայաստանի 6 ներկայացուցիչներ կպայքարեն մեդալների համար
Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ընթացող բռնցքամարտի Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչներ կպայքարեն մեդալների համար:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումային առաջին օրը մեր բռնցքամարտիկներից 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակներ էին տոնել և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Իր մրցամարտը հաղթանակով է ավարտել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ժիրայր Սարգսյանը, իսկ +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարն սկսելու է հենց քառորդ եզրափակչից:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 8 մարզիկով: Պարտություն են կրել միայն 56 կգ քաշային Վահե Բադալյանն ու 64 կգ Կորյուն Աստոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա