
Նախագահի խորհրդականը՝ Լ. Մնացականյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին. «Հրապարակ»
Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելուն: «Սպասեք նախագահի որոշմանը, կլինի, կասեն` ով է լինելու, ով` ոչ»:
Հարցին՝ իսկ այդ պաշտոնում նշանակում անելիս իր կարծիքը չե՞ն հարցնում` որպես զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած անձ։ «Քաղաքական որոշում կլինի՝ կնշանակեն»: Իսկ ԼՂՀ-ում կգտնվի՞ Մնացականյանին փոխարինող․ Հարությունյանը վստահեցրել է, որ կադրերի խնդիր զինուժում չկա: