Նաիրա Զոհրաբյան. «Պաշտոնյաներն իրար «պոդնոժկա» են տալիս քծնելու համար». «Ժամանակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության նկատմամբ իրենց վերաբերմունքը կախված կլինի կատարած աշխատանքից: «Բացարձակ ընդգծված վերաբերմունք չունեմ …եթե կարողանան երկիրը հանել այս տնտեսական կոլափսից, կունենան լավագույն աջակիցներն՝ ի դեմս ԲՀԿ-ի»:
Զոհրաբյանը նաև հավելել է. «Ինձ՝ որպես մարդու, որպես քաղաքացու՝ հուսահատեցնում է ստորաքարշության, քծնանքի այն մթնոլորտը, որը կա մեզանում առ բոլոր նորանշանակ պաշտոնյաները: …Այդ մարդկանց վախը, որ նրանք կարող են հայտնվել «սև ցուցակում», կարծում եմ՝ մեր պետական ապարատի ողնաշարը կորոզիայի, ժանգի ենթարկելու ամենավտանգավոր արատն է: Նրանք իրար «պոդնոժկա» են տալիս՝ հասցնելու համար քծնել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա