Հայաստանում Beeline–ը մեկնարկել է iPhone վաճառքը
Beeline–ի գրասենյակներում մեկնարկել է iPhone 6S վաճառքը։ Սմարթֆոնի արժեքը կազմում է 369 000 դրամ։ Հատուկ առաջարկի շրջանակում սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով բաժանորդագրություն «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին և 10 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև բանկից՝ տարաժամկետ վճարման պայմանով 399 000 դրամ։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Մենք պարբերաբար հետադարձ կապ ենք հաստատում մեր բաժանորդների հետ և արձագանքներում հաճախակի հանդիպում ենք առաջարկների, որպեսզի Beeline–ը սկսի Apple սմարթֆոնների վաճառքը։ Մենք միշտ ձգտում ենք մոտ լինել մեր բաժանորդներին՝ առաջարկելով նրանց պարզ և հարմար ծառայություններ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում արդեն վաճառվում է iPhone 6S սմարթֆոնը և ընկերությունը նախատեսում է հետագայում առաջարկել iPhone 7 նոր մոդելը» - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում։