Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽ անդամ երկրների խորհրդարանների նախագահների Եվրոպական գագաթաժողովը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների խոսնակների և նախագահների Եվրոպական գագաթաժողովը։ Գագաթաժողովին մասնակցում են նաև ԵԽ գործընկերներ, դիտորդ և հարևան երկրների խորհրդարանների նախագահները, ինչպես նաև` միջազգային կազմակերությունների ներկայացուցիչները։
Եվրոպական գագաթաժողովը, որը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ին, տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ։ Այս տարի գագաթաժողովին մասնակցում է ավելի քան 50 երկրի խորհրդարանների ղեկավարներ։
Երկօրյա գագաթաժողովի ընթացքում, որը կազմակերպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, քննարկվելու է 3 հարցեր, որոնք առավել արդիական են ներկայումս՝
1․ Միգրացիան և փախստականների ճգնաժամը Եվրոպայում․ խորհրդարանների դերն ու պատասխանատվությունը։
2․Ազգային խորհրդարաններն ու Եվրոպայի խորհուրդը․ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերկայության համատեղ խթանում։
3․Խորհրդարանների մոբիլիզացիան ընդդեմ ատելության՝ ներառական և ոչ ռասիստական հասարակության համար։
Նշենք, որ խորհրդարանների նախագահների Եվրոպական գագաթաժողովն առաջին անգամ անցկացվել է 1975թ․-ին։ Այն անցկացվում է Ստրասբուրգում և ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքներում։
Եվրոպական գագաթաժողովին Հայաստանի Ազգային ժողովի պատվիարկությունը չի մասնակցում։