Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի երկրոդ փուլը կիրականացվի այսօր
Ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի երկրոդ փուլը կիրականացվի այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նույն ձևաչափով: Նման հայտարարություն է տարածել «Ֆորպոստարտ» ընկերությունը:
«Տոմսերի վերադարձի հաջորդ փուլերի ժամկետների մասին Էրոս Ռամազոտտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնենք վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ընկերությունից մանրամասնում են. «Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, ըստորի յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակվում են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստին ստացված գրությունից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ նշանակված ժամին, առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և հետ ստանում գումարը:
Մեկ անգամ ևս ուզում է շեշտել, որ տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին մեր էլեկտրոնային փստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկել [email protected] հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը կարողեք հետևել forpostart.ru հղմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆորպոստարտ». Սկսել է Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռուսական ընկերությունը Ռամազոտիից պատրաստվում է 5 մլն եվրո պահանջել
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին