Հովիկ Աբրահամյանը մեկնել է Դուբայ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ այլևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին մեկնել է Դուբայ։
«Խնդիրն այն է, որ նույնիսկ մտերիմ թիմակիցների շրջանում իր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն է նկատվում։ Առաջիկա օրերին տեղի է ունենալու ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքը, որին ներկա են գտնվելու գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը և առայժմ գործող կառավարության անդամները։
Եթե Աբրահամյանը լիներ Հայաստանում, ապա նույնպես պետք է մասնակցեր այդ միջոցառմանը, ինչը ակնհայտ դիսկոմֆորտ էր լինելու նրա համար։ Իսկ իր թիմակիցների վերաբերմունքի փոփոխության հիմնական պատճառը այն է, որ հրաժարականից հետո իշխանական բուրգում նրա հետագա «տեղն ու ազդեցությունը» խիստ անորոշ է։ Ի հեճուկս շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը նրան գոնե առայժմ կոնկրետ որևէ խոստում չի տվել»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա