Իրանի ԱԳՆ. Սիրիայում կարգավորման հարցերից մեկը քրդերի իրավունքների պաշտպանությունն է
Քրդերը կարևոր տարածաշրջանային խաղացող են և նրաց իրավունքների պաշտպանությունը պետք է կարևոր պայմաններից մեկը լինի Սիրիայի ապագա կազմավորմավորման մեջ: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Հուսեյն Ջաբեր Անսարին:
«Քրդերը մեր տարածաշրջանի անբաժանելի մասն են: Իրանը քրդերի նկատմամբ ունի երկու մոտեցում՝ նրանց քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն է այն երկրների շրջանակներում, որտեղ նրանք բնակվում են, ուստի չի կարելի թույլ տալ երկրի մասնատում և անկում: Քրդերի իրավունքների պաշտռպանությունը պետք է իրացվի Սիրիայում և Իրաքում: Եվ դա պետք է դառնա Սիրիայի ապա կառուցվածքում նրա հիմնասյուներից մեկը»,- հայտարարել է Անսարին:
Ավելի վաղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել էին, որ քրդերը պետք է լիարժեք կերպով ներկայացված լինեն Սիրիայի քաղաքական գործընթացներում և լինեն սիրիական պետության մասը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան