Էդվարդ Սնոուդենը հետապնդումներից պաշտպանվելու մասին խորհուրդներ է տվել
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես է հնարավոր պաշտպանվել գլոբալ հետապնդումներից և հակերներից, գրում է «РИА Новости» գործակալությունը։
ԱՄՆ մի շարք քաղաքներում ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի ցուցադրությունից հետո, ֆիլմի գխավոր դերակատարներ՝ Նյու Յորքից, Սնոուդենը՝ Մոսկվայից, ինտերակտիվ տեսակնոֆերանս են ունեցել։ Ֆիլմի էպիզոդներից մեյում դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիտը, որը մարմնավորել է հենց Սնոուդենին, հասկանալով, որ հատուկ ծառայությունները կարող են միանալ անձնական համակարգիչների տեսախցիկներին, այն փակում է ժապավենով։
Ֆիլմի ցուցադրությունից հետո Սնոուդենին հարցրել են՝ ինչպե՞ս ՝ հնարավոր պաշտպանվել, որպեսզի հատուկ ծառայությունները չհետապնդեն մարդուն, չներխուժեն նրա անձնական կյանք։ ԱՄՆ Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը իր հերթին մի քանի խորհուրդներ է տվել. «Դա շատ հեշտ է. եթե դուք համակարգչում ունեք տեսախցիկ, այն փակեք ժապավենով։ Իսկ եթե տեսախցիկն անհրաժեշտ է օգտագործելու համար, ապա ժամանակավորապես հանեք այն»։
Նաև խորհուրդ է տվել մեկ գաղտնաբառ չօգտագործել մի քանի ինտերնետ կայքերի համար, քանզի մեկը կոտրելու և հայտնաբերելու դեպքում, կօգտագործվի նաև մյուս ռեսուրսները և սոցիալական ցանցերը կոտրելու համար։ Հեռախոսային խոսակցություններին հետևելուց խուսափելու համար Սնոուդենը խորհուրդ է տվել օգտվել կոդավորման ծրագրից։
«Դուք կարող եք կապի համար կոդավորված ծրագրեր օգտագործել զանգերի դեպքում, որոնք այժմ անվճար են», -ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է նաև արգելափակել գովազդային և հակավիրուսային ծրագրերը։ Այդուհանդերձ, նա խոստովանել է, որ նման ծրագրերը պաշտպանություն են հակերներից և ոչ թե Ազգային անվտանգության գործակալությունից։
«ԱԱԳ-ի հետապնդումից պաշտպանվելու միակ միջոցը քաղաքական գործընթացն է։ Իսկ դա այն չէ, ինչի մասին մենք լսեցինք այս նախագահական քարոզարշավի ժամանակ։ Ոչ մեկ չի խոսում Սահմանադրության և իրավունքների մասին։ Նրանք միայն իրար են վիրավորում, և ես վստահ չեմ, որ դա այն է, ինչը մեզ անհրաժեշտ է», -կարծիք է հայտնել Սնոուդենը։
Օլիվեր Սթոունը, իր հերթին խոստովանել է, որ ինքը նույնպես ժապավենով փակում է համակարգչի տեսախցիկը։
Նշվում է, որ «Սնոուդեն» ֆիլմը պաշտոնապես վարձույթի կհանվի սեպտեմբերի 16-ին։