Կ. Վարդանյան. Ինժեներական մտքի զարգացման կարևորությունն ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող թվով 9 միջին մասնագիտական ուսումնական հասատատություններում «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի աջակցությամբ նոր ուսումնական տարվա մեկնարկին հիմնվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրի շրջանակում հերթական լաբորատորիան բացվել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում: Նորաբաց լաբորատորիաներում անվճար հիմունքն երով կգործի ռոբոտիկայի խմբակ, որին կարող են հաճախել ոչ միայն համապատասխան ուսումնական հաստատությունների ուսանողները, այլ նաև հարակից բնակավայրերի աշակերտները:
Բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Մենք լիահույս ենք, որ այս լաբորատորիան տվյալ տարածաշրջանի աշակերտների համար դառնալու է յուրօրինակ «Թումո» կենտրոն: Սա առաջին քայլն է` ուսումնարանում նոր մասնագիտություն բացելու ուղղությամբ: Այս լաբորատորիայու մ մենք ուզում ենք տեսնել նոր մոտոցումներ և նորարարական նախագծեր»,- նշել է ԿԳ նախարարի խորհրդականը:
«Մեր աշխատանքի արդյունքը երևալու է Ձեր կրթության արդյունքներից: Մեր հիմնադրամի նպատակն է եղել աջակցել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, և ես ավանդել եմ, որ այն լինի մշտական»,- նշել է ամերիկահայ բարերար Ա. Աբրահամյանը:
Կարեն Վարդանյանի ընգծել է, որ ԿԳՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակը ինժեներական կրթության զարգացումն է, որը մեր պետության համար ունի ռազմավարական առաջնահերթություն:
«Ինժեներական մտքի զարգացման կարևորությունը մեզ համար առանձնակի ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, և մենք, այս կարգի լաբորատորիաների բացմամբ, փորձում ենք լրացնել այն բացը, որն ունենք այս ասպարեզում»,- նշել է Կարեն Վարդանյանը:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում առկա են հայրենական արտադրության եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Աշակերտները վերապատրաստված խմբակավարների օգնությամբ կսովորեն ծրագրավորման տարրական հմտություններ, կստեղծեն ռոբոտներ, կմասնակցեն մի շարք խրախուսական մրցույթների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան