Մշակույթ 09:09 15/09/2016 Հայաստան

Արցախի Ալեքսանա Ղուզե քարանձավը նոր հուշարձան է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար. Լեհ մասնագետ

Արցախի պետական բնապատմական արգելոց «Հունոտի կիրճ»-ում է գտնվում Ալեքսանա Ղուզե քարանձավը կամ քարայրային համալիրը՝ Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում, Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավն ունի մոտ 50 մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ: Բնակեցված լինելով հելլենիստական դարաշրջանում ՝ Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը, քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել:

Այսօր այն Արցախում բնակվող սպիտակաթև չղջիկների միակ հանգրվանն է, որոնցից պետք է խուսափել, քանի որ մարդկանց պարբերական ներկայությունը կարող է մեծ վնաս հասցնել դրանց բազմացմանը։ Ըստ hushardzan.am կայքի, դեռևս 2011թ. ԼՂՀ զբոսաշրջության վարչության առաջարկով Ազոխի հնագիտական արշավախմբի անդամները՝ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, եղել են համալիրում: Դրանից հետո մասնագետները եկել են այն եզրակացության, որ Ալեքսանա Ղուզեն, ամենայն հավանականությամբ, հազարամյակներ շարունակ մարդկանց համար որպես բնակարան է ծառայել։

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տնօրենի պաշտոնակատար Մարատ Շահրամանյանի տեղեկատվությամբ՝ հետագա ուսումնասիրությունների համար կազմավորվել է արշավախումբ, որի ղեկավար կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանի (նաև Ազոխի քարանձավի արշավախմբի ղեկավար) գլխավորությամբ երկու տարի առաջ հնագետներն ավելի լայն հետազոտություններ են սկսել: Այս տարի պեղումները լայնածավալ բնույթ են կրել և իրականացվել են հայ-լեհական արշավախմբի հետ համատեղ: Կատարված աշխատանքների արդյունքում հնագետները կարծում են, որ քարանձավում մշակութային շերտը 4,5 մետր խորություն ունի:

Ներկայումս պեղված է 2 մետրը, մանրամասն հետազոտված է կես մետրը: Ըստ մարդաբան-գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանի նախնական եզրակացության՝ մշակութային շերտը ժամանակագրական առումով շուրջ 50 հազար տարեկան է, ինչն էլ քարանձավային համալիրն ավելի գրավիչ է դարձնում հետազոտողների համար: Արշավախումբն ապագայում կհամալրվի նոր մասնագետներով, որպեսզի կատարվեն համապարփակ ուսումնասիրություններ։ Դրանք հնարավորություն կտան վերականգնել քարանձավային համալիրի բնակիչների կենցաղին վերաբերող մանրամասներ, որոշակիացնել տարածքի բնապատկերը այդ ժամանակաշրջանում ինչո՞վ են զբաղվել տվյալ տեղանքի բնակիչները, ի՞նչ կենդանիներ են եղել, ի՞նչ բույսեր աճել:

Շոգ ամռանը քարանձավի ներսում ջերմաստիճանը 10 աստիճանից փոքր-ինչ բարձր է, իսկ ձմռանը մնում է դրական։ Այդ պայմանները թույլ են տվել, որ հազարամյակներ առաջ մարդն այստեղ ապաստանի, գոյատևի, ուշագրավ են բնակավայից մնացած հետքերն ու ԴՆԹ-ի պահպանումը: Այն անխաթար պահպանելու նպատակով էլ պեղումների ժամանակ մասնագետներն աշխատել են արտահագուստով, դիմակներով։ Ալեքսանա Ղուզե քարանձավում հայտնաբերվել են օբսիդիանե գործիքներ, իսկ օբսիդիանի ամենամոտ հանքը քարանձավից 30-40 կմ հեռավորության վրա է:

Ալեքսանա Ղուզե հնավայրով հետաքրքրվում են նաև արտասահմանի գիտահետազոտական կենտրոնները։ Ուսումնասիրություններին նոր ընթացք տալու համար վերջերս Արցախ են այցելել Լեհաստանի գիտությունների ակադեմիայից Սլավոմիր Կոզելը և Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր, մարդաբան Քշիշտոֆ Շոստեկը: Նրանք մտադիր են հաջորդ տարի քարանձավում ավելի ընդլայնել աշխատանքները։

Ըստ Սլավոմիր Կոզելի, սա նոր հուշարձան է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար: Քշիշտոֆ Շոստեկն իր հերթին գտնում է, որ հայտնաբերվելիք նյութը հնարվորություն կտա գտնել կենդանիների և մարդու միգրացիայի հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ: Հետագա աշխատանքների համար նախատեսվում է 2017 թվականին կատարել ավելի լայնածավալ պեղումներ։ «Մեր համալսարանը մտադիր է ֆինանսական միջոցներ հայթայթել և նոր մասնագետներ ընդգրկել, ինչը թույլ կտա ավելի համակարգված և հիմնավոր ուսումնասիրել այս քարանձավից գտնված նյութերը»,- կարծում է Քշիշտոֆ Շոստեկը: Օգոստոսի վերջին արշավախումբն ավարտել է աշխատանքները: Մասնագետները նախատեսում են պեղավայր վերադառնալ հոկտեմբերին՝ քարանձավի, հնեաբանական խորշի ստույգ տեղորոշման, կոորդինատների ճշգրտման համար:

Լուսանկարները՝ hushardzan.am  կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}