Նոր ԿԸՀ ձևավորելու համար ԱԺ-ում թեկնածուներ են ներկայացվել
Այսօր ժամը 18:00-ին ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուների առաջադրումների ժամկետը, և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվել են յոթ թեկնածուներ։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Նրա ներկայացմամբ՝ ներկայացված թեկնածուները ԿԸՀ ներկայիս անդամներն են՝ Տիգրան Մուկուչյանը, Լաուրա Գալստյանը, Արմեն Սմբատյանը, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանը, Գեորգի Մարտիրոսյանը և Սիլվա Մարկոսյանը։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 30-ը կուսումնասիրի ներկայացված թեկնածուների փաստաթղթերը և դրանից հետո կներկայացնի ԱԺ լիագումար նիստի հաստատմանը։
Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մյուս անդամները կարող էին առաջադրել սեփական թեկնածուներին, բայց այլ թեկնածուներ չեն ներկայացվել։
Նշենք, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են նաև ԱԺ-ում իրենց ընդդիմադիր հռչակած խմբակցություններից՝ «Բարգավաճ Հայաստանից», ՀԱԿ-ից, «Օրինաց երկիր»-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին