Մեկ ամիս է ՄԱԿ-ից Սիրիա մարդասիրական օգնություն չի ուղարկվել
Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալների համաձայն՝ տարեսկզբից Սիրիայում մարդասիրական օգնություն է ստացել 1 մլն 275 750 մարդ։ Այդ թիվը չի փոխվել օգոստոսի 18-ից։ Նրանցից 817 100-ն ապրում են դժվարհասանելի շրջաններում, 401 650-ը՝ պաշարված բնակավայրերում։
Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ արդեն մեկ ամիս ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն Սիրիա չի մատակարարել:
Աղբյուրի փոխանցմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախօրեին կոչ էր արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, իսկ ԱՄՆ-ին՝ զինված խմբերի վրա՝ հանուն հրադադարի շրջանում մարդասիրական օգնության մատակարարման գործում համագործակցության։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը հումանիտար օգնություն կհասցնի Հալեպի արևելյան հատվածի բնակչությանը
- ՄԱԿ-ն առաջարկում է Սիրիա մարդասիրական օգնություն հասցնել «անվտանգ գոտիների» միջոցով
- ՄԱԿ ԱԽ-ն հավանության է արժանացրել Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման վերաբեյալ բավաձևը