Մեծ Թատրոնի տոմսերը մինչև 25 տարեկան անձանց կվաճառվեն ցածր գնով
Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տոմսերը 25 տարեկանից փոքր անձանց կվաճառվեն էժան գներով: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:
«Ես խոստացել եմ, որ մենք 2-3 ներկայացում կխաղանք նրանց համար, ովքեր 25 տարեկանից ցածր են: Տոմսերի արժեքը կլինի 3-4 անգամ էժան, քան հիմա է»,-ասել է նա:
Ներկայացումները կընտրվեն թատերաշրջանի երկրորդ սեզոնի ընթացքում: Տոմսերը գնելիս քաղաքացիները պետք է ցույց տան իրենց անձնագրերը: Թատրոնի տնօրենի կարծիքով, դա թույլ կտա կանխել տոմսերի՝ ավելի թանկ գնով վերավաճառքը:
Տոմսերի մի մասը կվաճառվի հատուկ կազմակերպությունների միջոցով՝ բնակչության անպաշտպան խավերի համար: