Յուլիան Բրանդտ. «Ինքներս ամեն ինչ փչացրեցինք»
«Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը հայտարարել է, որ իր թիմակիցներն են մեղավոր, որ չեն կարողացել հաղթել ԲԿՄԱ-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Նրա խոսքերով՝ ևս մեկ գոլը գերմանացիներին կազատեր ավելորդ խնդիրներից։
«Կարող էինք խփել երրորդ գոլը, ինչը զգալիորեն կթեթևացներ մեր խնդիրը,- Բրանդտի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ինքներս ամեն ինչ փչացրեցինք։ Բայց պետք է սթափվել ու կենտրոնանալ հաջորդ խաղի վրա։ Այժմ «Բայերը» պետք է հաղթի «Մոնակոյին»։ Ի դեպ, նույնը կարելի է ասել խմբային մրցաշարի ցանկացած խաղի մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա