Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում
Համառուսական «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակի ժյուրին հրապարակել է «21–րդ դար» և «Մանկություն. պատանեկություն. երիտասարդություն» անվանակարգերում գլխավոր մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը: «21–րդ դար» անվանակարգում կարճ ցուցակում ընդգրկվել է Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը: Այս անվանակարգում ընդգրկված է ևս 5 ստեղծագործություն:
Երկար ցուցակում ընդգրված է եղել 68 ստեղծագործործություն, որից 42-ը՝ հենց այս անվանակարգում:
«Նարինե Աբգարյանն ընթերցասեր հասարակությանը շատ լավ ծանոթ անուն է: «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը բարիության, լույսի և սիրո մասին է: Հիանալի ռուսաց լեզուն և ռուսական դասական գրականությանը պատկանելը այս գիրքը դարձնում է կարևոր իրադարձություն»,- ասել է մրցանակաբաշխության համանախագահ Վլադիմիր Տոլստոյը:
Ամենամյա համառուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին: Մրցանակաբաշխությունը պահպանում է ռուս դասական գրականության ավանդույթները և ժամանակակից գրականության արդիական միտումները:
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։
2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։
2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, այս տարի՝ «Զուլալի» գիրքը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը
- Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը՝ մեկ շաբաթից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան