Երկու օր առաջ տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Շարմազանովը՝ ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության համաձայնության մասին
Երկու օր առաջ տեղի ունեցավ պատմական իրադարձություն. ընդդիմության և իշխանության միջև վերաստորագրվեց վերափոխված, բարեփոխված նոր ընտրական օրենսգրքի նոր տարբերակը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստում ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության փաստաթուղթը:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ այդ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ ՀՀԿ-ն, Հայաստանի իշխանությունները ամենաշահագրգռված են, որպեսզի 2017 թվականի պառլամենտական ընտրությունները լինեն օրենքին համապատասխան: «Եւ գործնական բոլոր քայլերը պետք է ձեռնարկեն, որպեսզի 2017թ-ի պառլամենտական ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մեր հանրության վստահությունը լինի հնարավորինս բարձր: Այս ջենտլմենական համաձայնագրով՝ եթե կարելի է այդպես ասել, քանի որ սա իսկապես ջենտլմենական քայլ էր և ընդդիմության, և իշխանության կողմից, մենք հասանք նրան, որ այլևս կա քաղաքական համաձայնություն: Իշխանությունները գործնականում արեցին հնարավորը, որ 2017թ-ի ապրիլյան խոհրդարանական ընտրությունները գոնե ընտրական օրենսգրքի մակարդակով մեր ընդդիմադիր գործընկերներին բավարարում է»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում