Չկան Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի կադրեր, կա ՀՀԿ միասնական թիմ. Շարմազանով
Կառավարության կազմում առաջիկայում կլինեն փոփոխություններ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բնականաբար, կառավարության կազմում կլինեն փոփոխություններ, բայց ժամկետները դեռ սպառված չեն, ժամանակ դեռ կա, և օրենքով սահմանված կարգով և ժամկետներով կներկայացնենք կառավարության ապագա թեկնածուներին»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Հարցին, թե ովքեր են առաջիկայում լքելու կառավարությունը և ովքեր են համալրելու այն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումները դեռ շարունակվում են, և մենք էլ դեռ ժամանակ ունենք նոր կառավարության ձևավորման համար, կոռեկտ չեմ համարում անուններ հրապարակել»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր կառավարության կազմում կլինեն նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի կադրերը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չկան Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի կադրեր, կա ՀՀԿ միասնական թիմ:
«Թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը մեկ քաղաքական թիմ է: Մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք և այդ թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ ինչպես Տ.Սարգսյանի և Հ.Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն, այնպես էլ նորանշանակ վարչապետի՝ Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն ևս լինելու է ՀՀԿ-ն:
«Բնականաբար, պարոն վարչապետը կունենա լուրջ գործառույթներ, ինչպես նաև ազատություն, որպեսզի կյանքի կոչի այն իդեաները, որի համար նա նշանակվել է վարչապետ»,- ասաց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում