Ռանյերի. «Բրյուգեն վերահսկում էր գնդակը, իսկ «Լեստերը»՝ խաղը»
«Լեստեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին մեկնաբանել է «Բրյուգեի» նկատմամբ 3։0 հաշվով տոնած հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղում։
«Լիվերպուլից» կրած պարտությունից հետո սա կարևոր հաղթանակ էր մեզ համար։ Մենք արագ գոլ խփեցինք, և դա վստահություն հաղորդեց մեզ։ «Բրյուգեն» վերահսկում էր գնդակը, իսկ «Լեստերը»՝ խաղը։ Հավանաբար, խաղի սկզբում մենք զարմացրեցինք նրանց։ Հանդիպումից առաջ խաղացողներին ասել էի, որ երբ կլսեք Չեմպիոնների լիգայի հիմնը, դա պետք է լիցքավորի ձեզ»,- Ռանյերիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա