Ցուկերբերգը ֆեյսբուքի բաժնետոմսերի վաճառքից ստացած 300 մլն դոլարն ուղղել է բարեգործությանը
«Ֆեյսբուք» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրվա ընթացքում վաճառել է սոցցանցի՝ 95 միլիոն դոլարի բաժնետոմս՝ մեկ ամսվա ընթացքում վաճառված արժեթղթերի ընդհանուր գումարը հասցնելով մոտ 300 միլիոն դոլարի: Այս մասին գրում է «Ինտերֆքաս»-ը՝ հղում անելով CBS News-ին:
Ամերիկյան կարգավորիչների տվյալներով՝ Ցուկերբերգն անցած շաբաթվա ընթացքում վաճառել է 742 հազար բաժնետոմս։ Արժեթղթերի վաճառքից ստացված եկամուտն ուղղվել է Chan Zuckerberg Initiative Holdings և Chan Zuckerberg Foundation հիմնադրամներին, որոնք Ցուկերբերգը հիմնել է իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ։
Հիմնադրամները հիմնվել են «մարդկային պոտենցիալի զարգացման և ողջ աշխարհում երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման» նպատակով։ Ներկայումս Ցուկերբերգին պատկանող սոցցանցի բաժնետոմսերի փաթեթի արժեքը գնահատվում է 52 միլիարդ դոլար։