Ադրբեջանցի 2 մրցավար ցմահ որակազրկվել են
Թենիսի միջազգային ֆեդերացիան խիստ պատիժ է սահմանել ադրբեջանցի 2 մրցավարների համար, ովքեր օգտվելով իրենց կարգավիճակից` գումարներ են շորթել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Շերզոդ Հասանովն և Արխիպ Մոլոտյագինը հանդիպումների ընթացքում տրիբունայում ունեցել են համապատասխան մարդիկ, ովքեր ազդանշաններ ստանալով` խաղադրույքներ են կատարել և մեծ գումարներ աշխատել:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, ադրբեջանցի մրցավարները բազմաթիվ անգամներ նման քայլի են գնացել: Արդյունքն այն է, որ միջազգային ֆեդերացիան որոշել է նրանց ցմահ որակազրկել: Հասանովն ու Մոլոտյագինն այլևս չեն կարող սպասարկել ցանկացած կարգի թենիսի մրցաշարի որևէ հանդիպում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա