«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կատարել են մահացող երկրպագուի վերջին ցանկությունը
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդը, Ջեսսի Լինգարդը, Էշլի Յանգն ու Տիմոտի Ֆոսու-Մենսան այցելել են քաղցկեղով հիվանդ Պեդի Լոուլերին` մահվանից ընդամենը 1 ժամ առաջ: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
Լոուլերի թոռնուհին` Քեյլին, ֆեյսբուքյան իր էջի միջոցով խնդրանք է տարածել, որում պատմել է, թե իր 73-ամյա պապիկը որքան շատ է սիրում «Մանչեսթեր Յունայթեդին»: Քեյլին նշել է, որ դիմել է մանկունյացիների մամուլի քարտուղարությանը, սակայն պատասխան չի ստացել, ապա թիմի ֆուտբոլիստներին անձամբ է դիմել` իր պապիկին այցելելու խնդրանքով:
Ֆուտբոլիստները եկել են, Պեդդիին նվիրել թիմի մարզաշապիկը, լուսանկարվել նրա հետ, իսկ նրանց հեռանալուց րոպեներ անց երկրպագուն մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա