Ամենամյա մարզական փառատոնը հասավ Սևան
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ավարտվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված ամենամյա մարզական փառատոնը: Մասնակցել են քաղաքի տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մասնակիցներն ուժերը չափել են վազք 100 մ, վազք 1000 մ, շախմատ, նարդի, մինի ֆուտբոլ, կշռաքարի բարձրացում, բազկամարտ և ազգային կոխ մարզաձևերում: Միջոցառման հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են հավաստագրերով և մարզահագուստներով:
Փառատոնը, որն անցկացվում է արդեն 13-րդ անգամ և որն այս տարի տեղի է ունենում ՀՀ մարզերի 48 համայնքներում և ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում, կավարտվի սեպտեմբերի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա